Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ այդպես է՝ երբ հանրահայտ նախագահ է գալիս, հատուկ ծառայությունները որոշակի գործողություններ են կատարում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 10,2015 11:04

Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին:

 – Ձեր կարծիքով, Սեֆիլյանենք ձերբակալվեցին, որովհետեւ խափանելո՞ւ էին ապրիլի 24-ի միջոցառումները։

– Կարծեմ՝ հենց դուք էիք գրել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից պահանջված երաշխիքների մասին։ Ես հավատում եմ, որ հենց այդպես էլ կա, ու այդ շրջանակներում պիտի դիտել ՀԽ-ի անդամների ձերբակալությունները։ Անգամ դրա փորձը կա. Շանթ Հարությունյանին ձերբակալեցին Պուտինի հայաստանյան այցից մոտ մեկ ամիս առաջ։ Միշտ այդպես է՝ երբ հանրահայտ նախագահ է գալիս, հատուկ ծառայությունները որոշակի գործողություններ են կատարում։ Ապրիլի 24-ին Պուտինն էլ է գալու, Օլանդն էլ, ու բնական է, որ իրենք հարց էին դնելու, որ խժդժություններ չլինեն։

– Շարժումը, սակայն, հայտարարել է, որ ապրիլի 24-ի ցույցը ուժի մեջ է: Հնարավո՞ր է իշխանափոխության պրոցեսը շարունակել առանց շարժման առաջնորդների։

– Իմ կարծիքով՝ եթե ամբողջ հասարակությունը ոտքի չի կանգնում, որեւէ բան չի փոխվելու, իսկ ամբողջ հասարակությունը ոտքի է կանգնում համապատասխան ժամանակ։ Դա տնտեսական պահն է, երբ սոցիալական վիճակը շատ է վատթարանում ու քաղաքական պահը։ Հիմա մենք տեսում ենք, որ տնտեսական վիճակը շատ արագ տեմպերով գնում է դեպի բացասական զարգացումներ, անգամ ստուգումներ են անցկացնում իրենք իրենց թիմակիցների ձեռնարկություններում եւ այլն։ Ես չգիտեմ տնտեսության վատթարացման հիման վրա սոցիալական բունտ երբ կլինի, բայց այս պահին տարբեր մանր նախաձեռնություններ կան, որ հետագայում կարող են միավորվել ու լուրջ դեր խաղալ, ու տնտեսական պրոցեսները ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում։ Քաղաքական պահ էլ ասելով՝ նկատի ունեմ, օրինակ, ընտրությունները։ Այստեղ էլ պիտի խոսենք արտահերթ ընտրության մասին, որը, սակայն, կապ անի գեոպոլիտիկ շահերի ու ներիշխանական դասավորությունների հետ։

Ես մի հնարավորություն էլ եմ տեսնում։ Խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, եւ այսօր հասարակությունը եթե հասկանա սահմանադրական փոփոխությունների իրական մտադրությունների մասին, դա կարող է եւ դառնալ քաղաքական պահ, որից կարելի է օգտվել իշխանափոխության համար։

Մյուս քաղաքական պահը, որի դեմ հասարակության լայն հատվածները կարող են ընդվզել՝ դա Սարգսյանի հետնորդի ընտրությունն է։ Դա շատ կարեւոր է, թե ում է առաջարկում Սարգսյանը։ Ես ենթադրում եմ, որ դա կլինի ծնունդով ղարաբաղցի անձնավորություն, ու այդ կլանավորումը ժողովրդի ցասմանը կարժանանա։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930