«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն (PFA) խստորեն դատապարտում է նշանավոր ընդդիմադիրների, Հիմնադիր Խորհրդարանի անդամների, ձերբակալությունները ինչպես նաև PFA գործադիր խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի դեմ ճնշումները, որ իրականացվել է Հայաստանի իշխող վարչակարգի կողմից Ապրիլի 7-ի վաղ առավոտյան:
Մենք խորապես մտահոգված են այս անհատների դեմ իրականացված քայլերով՝ արված «զանգվածային անկարգությունները կանխելու» պատրվակի ներքո և ի հեճուկս Հիմնադիր Խորհրդարանի՝ հակառակը պնդող բազմաթիվ հրապարակային հայտարարությունների: Հայաստանի ուժային կառույցների նման քայլերը, այն է առանց բավարար նյութական ապացույց ընդդիմադիր առաջնորդների թիրախավորումը, վախի մթնոլորտ է ստեղծում Հայաստանի քաղաքացիների շրջանում և խստորեն սահմանափակում է քաղաքական ազատությունները:
PFA-ը աջակցություն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և կոչ է անում Սփյուռքում բնակվող հայերին ամեն տեսակ լծակ բանեցնել՝ ստիպելու համար Երևանի ռեժիմին դադարեցնել հետապնդումները քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների նկատմամբ:
Կարդացեք նաև
«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ի գործադիր խորհուրդ