Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին. «Անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլեւ նրա հայ լինելը». «Հրապարակ»

Ապրիլ 10,2015 10:32

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ, որը կնամեծար տղամարդ է եւ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում կանացի գեղեցկության նկատմամբ, Քիմի մասին, զարմանալիորեն, անտարբեր-չեզոք պատասխան տվեց. «Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին եւ չեմ ցանկանում որեւէ կարծիք հայտնել։ Առանձնապես որեւէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլեւ նրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ ինքը հարգում է ուրիշների կարծիքը նրա մասին, բայց ունի իր կարծիքը։

ԱԺ ավանդապաշտ հայ տղամարդկանցից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ, ով իրեն ծնունդով ոչ թե գյումրեցի, այլ «լեննականցի» է համարում, ասաց, որ Քիմն այսօրվա դրությամբ աշխարհով մեկ փորձել է ճանաչում բերել ոչ միայն իրեն, այլեւ հայ ազգին։ Ըստ Մարգարյանի՝ Քիմն իրոք գեղեցիկ հայուհի է, եւ նրա արտաքինում իսկապես կան հայկական դիմագծեր։ Իսկ կընթրե՞ր նրա հետ, պատգամավորն ասաց, որ ինքը նախընտրում է ավելի շատ տղամարդկանց միջավայրում ընթրել, որ ավելի ազատ ասեն-խոսեն։ Նա համաձայն չէ, որ Քիմն ավելի մեծ գործ է արել Հայաստանի ճանաչման գործում, քան ՀՀ իշխանությունները, ու ճիշտ չի համարում նման համեմատությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ո՞վ ես դու՝ Տաճատ Վարդապետյան. 5000 դրամանո՛ց «մաքրություն»: Իսկ ո՞վ գիտի քո՛ անունը: Իսկ ի՞նչ ես արել կամ անելու դու՛՝ Հայաստանի՛ համար:

  2. Artur says:

    Ներուղություն…, իսկ որն է հայ լինելու այսպես ասած “կրիտերիան”? Տաճատ Վարդապետյանը ավելի լավ կանի մտածի ինչպես օգնել հայ ազգին: Ու ընդհանրապես, չեմ հասկանում ինչու են մարդիկ այդքան չարացած Կիմի դեմ: Նա արժանի է հարգանքի, որովահետև այն ինչ Կիմը արեց, ոչ Ամերիկայի Հայկական Համագումարը, ոչ էլ Հայաստանի Արտաքին Նախարարությունը չէին անի: Իսկ Կիմի անձնական կյանքը, միայն իր գործն է ու պետք չէ վայրահաչել:

  3. Գայանե says:

    Թե այս նախանձ ու բամբասանքչի տղամարդկանց ինչու՞ եք կարծիք հարցնում:Սրանց իդեալը Նաղդալյան Հերմինեն է, որ հանգիստ կարող է խժռել ուրիշի երեխաների հացը , գողանալ ուրիշի տունը կամ էլ հրճվել` ամուսնու գողությունը տեսնելով:

  4. Գայանե says:

    Գիտեք. ոչ ոք չի ասում որ Կիմը մեր աչքի լույսն ա. նրա կերպարը հայ մենթաիտետի մեջ չի տեղավորվում , բայց չենք էլ կարող ժխտել որ նա հայ է և նրա միջոցով միլիոնավոր մարդիկ գոնե իմացան Հայաստանի տեղը. իսկ նույն ՀՀԿ-ի կանայք Ծիծեռնակաբերդ էին այցելել բերանները մինչև ականջները բացած. Ես խիստ կասկածում եմ այդ երկուսից որն է իսկական հայ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930