Գնունի փողոցում՝ «Շին Պլազա» առեւտրի կենտրոնի գրեթե առաջին հարկում, առեւտրի շուկայի, բնակելի շենքերի, «Դինամո» մարզադահլիճի եւ «Հանրապետական» մարզադաշտի անմիջական հարեւանությամբ գործող այս բենզալցակայանի մասին ժամանակին ահազանգվել է:
Այն տարիներ շարունակ գործում է քաղաքաշինության բոլոր թույլատրելի պահանջների կոպիտ խախտումներով: Բարեբախտաբար, առայժմ դժբախտ դեպք չի գրանցվել: Բայց, ինչպես ասում են, փորձանքը մեկ անգամ է գալիս: Այդ դեպքում աղետի չափերը հսկայական կլինեն:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2015