Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղցկեղը կանխելու համար պարբերաբար կերեք պիստակ ու գետնանուշ

Ապրիլ 10,2015 12:00

Ընկույզի ամեն մի տեսակ յուրովի օգտակար է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Գիտնականների առանձնացրած տեսակները սովորական ընկույզն է, պնդուկը եւ նուշը: Սրանց հաջորդող սոճին ընկույզը, գետնանուշը եւ պիստակը ոչ պակաս արդյունավետություն ունեն եւ օրգանիզմը մի շարք խնդիրներից ազատելու համար հրաշալի մթերքներ են:

Սոճին ընկույզը, որը վիտամինների հրաշալի աղբյուր է, պարունակում է հանքանյութեր, ամինաթթուներ եւ ճարպեր: Շատ օգտակար է ուղեղի աշխատանքի համար: Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ ու հատկապես օգտակար է փոքր երեխաների համար: Այն բարելավում է ուղեղի աշխատանքը, պահպանում է օրգանիզմի բջիջները վնասվելուց, կարգավորում քունը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը: Ինչպես սովորական ընկույզը, սա եւս դրական է ազդում տղամարդկանց էրեկցիայի վրա:

Ynkuyz

Գետնանուշը` արախիսը, որը պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ, հանքային եւ օգտակար ճարպաթթուներ, հարուստ է նաեւ անտիօքսիդանտով, որը շատ կարեւոր է մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար: Քաղցկեղից խուսափելու դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել գետնանուշ` օրական 100 գրամ:
Կարգավորում է սրտանոթային համակարգը, թարմացնում մարմնի բջիջները, բարելավում է հիշողությունը եւ ուշադրությունը: Գետնանուշը նաեւ հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, իջեցնում արյան մեջ խոլեստերինը, կարգավորում քունը:
Ոչ պակաս օգտակար պիստակը` ֆիստաշկա, որը շատ օգտակար է հատկապես ֆիզիկական եւ հոգեկան հոգնածության դեպքում, հարուստ է վիտամիններով, հատկապես E-ով, օգտակար հանածոներով, անտիօքսիդանտով եւ օգտակար ճարպերով: Այս մթերքը, ինչպես եւ գետնանուշը, քաղցկեղի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 100 գրամ:

Բացի այն, որ ընկույզի տեսակները բարելավում են սրտանոթային համակարգը, սա օրգանիզմի երիտասարդ պահելու համար անհրաժեշտ մթերք է, այն նաեւ լյարդի աշխատանքն է կարգավորում, բարելավում մազերի եւ մաշկի որակը, ամրապնդում է իմունային համակարգը եւ թեթեւացնում հոգնածությունը:

Ynkuyz-2

Այժմ դուք գիտեք, թե ընկույզի տեսակներից հատկապես որոնք են ձեր օրգանիզմին անհրաժեշտ, ուստի գնումների ժամանակ երկար-բարակ կարող եք չմտածել: Որպեսզի ունենաք առավելագույն արդյունք, պետք է քիչ քանակություններով ուտել բոլոր տեսակներից էլ` չմոռանալով դրանց բարձր կալորիականության մասին: Պարբերաբար մեծ քանակությամբ ուտելու դեպքում, կարող եք նաեւ գիրանալ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930