Լրահոս
Օրվա լրահոսը

Սոված փորին կիտրոնաջուր խմելու դրական ազդեցությունը

Ապրիլ 10,2015 11:30

Առավոտյան՝ մինչ նախաճաշելը, մի բաժակ ջուր շատերն են խմում: Ոմանք գիտեն դրա օգտակարության մասին, մի մասն էլ ընդամենը գիտի, որ օգտակար է: Քանի որ մեր օրգանիզմը պարունակում է 60-70% ջուր, ուստի ջրի անհրաժեշտ քանակը` միջինը 2 լիտր կամ 8 բաժակ, նպաստում է օրգանիզմի բնականոն գործունեությանը:
Թե ինչու պետք է առավոտյան սոված փորին ջուր խմել, մասնագետները բացատրում են հետեւյալ գործոններով. այն բարելավում է ստամոքս-աղիքային համակարգը, օգնում է մարմնին արթնանալ, մասնակցում է բջիջներին թթվածնի մատակարարման գործում, բարելավում նյութափոխանակությունը եւ լրացնում գիշերվա ընթացքում կորցրած հեղուկի քանակը:

Սովորական ջրի փոխարեն կարող եք խմել նաեւ կիտրոնաջուր, որը մաքրում է լյարդը, աղիքային համակարգը, ինչ-որ չափով նվազեցնում է արյան բարձր ճնշումը, օգնում է նիհարել: Ինչպես նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում է արյունը եւ բարելավում է մաշկի որակը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930