«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան:
Նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Ծրագրում կլինի Վերդիի, Պուչինիի, Ջիորդանո:
Նշենք, որ երգչուհին հայկական արմատներ ունի, մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ: Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարդջյան է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը երգչուհու ֆեյսբուքյան էջից
Ի դեպ հայկական ծագում ունի ոչ միայն Գուլեգինան, այլ նաև նրա ներկայիս՝ հունահռոմեական ոճի ըմբիշ ամուսինը (տես՝ Мкртычев Вячеслав Андроникович):
Ինչ լավ կլիներ, որ հայկական ծագում ունեցող երգչուհին, երևանյան համերգի իր երկացանկում տեղ հատկացներ, նաև, հայ երաժշտությանը…Հարգանքեվ`Ա. Բաբայան