««Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը եւ կուսակցության մյուս պատասխանատուները Լեռնային Ղարաբաղի տարբեր համայնքներում շարունակում են քարոզարշավը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում նախընտրական քարոզարշավն օրենքի սահմաններում է ընթանում: Նա շեշտեց, որ բողոքներ եւ դժգոհություններ չկան. «Քարոզարշավի հնարավորության սահմաններում՝ հեռուստաեթերով եւ լրատվական այլ միջոցներով կուսակցությունները ակտիվ հանդես են գալիս եւ ընտրողներին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը»:
Aravot.am-ի նկատառմանը, թե ընդդիմադիր «Շարժում 88»-ը եւ «Ազգային վերածնունդը» կուսակցությունները հայտարարել էին, որ իշխանությունն իր վարչական լծակներն է օգտագործում, Վահրամ Պողոսյանն ասաց. «Ես այդպիսի բան չեմ նկատել: Այն բողոքները, որ հնչել են ընդդիմադիր որոշ կուսակցությունների կողմից, առանձնապես լուրջ հիմնավորումներ չեն պարունակել, բացի պոպուլիստական հայտարարություններից: Մեր կարծիքով՝ ցանկացած հայտարարություն, նամանավանդ, այդպիսի պատասխանատու հայտարարությունները այս ընթացքում պետք է հիմնավորված լինեին, որը մենք չենք տեսնում: Իսկ այն հայտարարությունները, որոնք հիմնավորված չեն, մեկնաբանության կարիք չունեն»:
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 3-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ