Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ որոշելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը:
Դատախազը պնդել է՝ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հավաքվել են դատարանի դիմաց ու սպասում են իրենց ընկերների դատավճիռներին: Մյուս չորս անդամների խափանման միջոցի հարցը դեռ չի քննվել դատարանում:
Հիշեցնենք, որ բոլոր հինգ ձերբակալվածների նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ