«Կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ժամանակ համապատասխան մարմինները պետք է ունենան հարյուր տոկոսանոց հավաստի փաստեր»,- ապրիլի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա կարծիքով՝ պարզ չէ, թե «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ո՞ր 100-ամյակը նկատի ունի. «Ոչ մեկ չէր ասում ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի: Իսկ այստեղ միշտ ուզում են կապել ցեղասպանության հետ, երբ որ Նախախորհրդարանի անդամները, ինքը՝ Ժիրայր Սեֆիլյանը հստակ հայտարարում էին, որ իրենք ոչինչ չեն անի ապրիլի 24-ը «հարամելու» համար: Կարծում եմ՝ այստեղ իշխանությունները իրենց իսկ ասած հանդուրժողականության, միասնականության, միմյանց նկատմամբ սիրով լցվելու թեզերը խախտեցին. Նրանք արեցին գործողություններ, որոնք ըստ էության խաթարում են հենց այդ ամենը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով Հայ առաքելական եկեղեցին անհասկանալի դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ. «Զատիկին ընդառաջ արարողությունների ժամանակ Հռոմի պապն այցելեց կալանավայր, լվաց 12 կալանավորների ոտքերը, համբուրեց: Լա՛վ, մեր վեհափառ հայրապետները, մեր արքեպիսկոպոսները, վարդապետները ինչո՞վ են զբաղվում, այս պարագայում իրենց էլ կարելի էր մասնակից դարձնել, թե՞ իրենք շարքային հայ քաղաքացու հետ շփվելու, նրա հետ որոշակի հարցեր քննարկելու ժամանակ չունեն: Ես գիտեմ, որ վեհափառ հայրապետը շաբաթը տաս անգամ մեծ սիրով այցելում է նախագահի աշխատակազմ եւ հանդիպում նախագահին, բա շարքային քաղաքացի՞ն, շարքային հավատացյալները ո՞ւր են մնացել»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին՝ ապրիլի 24-ի կապակցությամբ. «Հուսով եմ իշխանությունները կանսան այդ խնդրանքին, այլապես՝ հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան դիմել Քիմ Քարդաշյանին, որպեսզի դիմի համապատասխան քայլերի՝ դիմի հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին: Ուրիշ ձեւ չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ