«Եթե բոլորիս ձերբակալեք, նույնիսկ գլխատեք, դուք այս երկիրը չեք վայելելու»,- ապրիլի 9-ին քննչական կոմիտեի դիմաց Հիմնադիր խորհրդարանի հավաքի ընթացքում ոստիկաններին ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը:
«Այն ինչ ձեր մեջքի հետեւում կատարվեց, դուք պետք է ամաչեք դրանից: Ժիրայրի նման տղերք են, որ Արցախի հողը բերեցին, գիտե՞ք ում համար, որ ձեր երեխաներն այսօր ապրեն անկախ Հայաստանում: Ինչո՞վ եք հպարտանում, մասոնական ծաղիկ եք ամրացրել, գնացեք Մարիոթ Քիմ Քարդաշյանի հետ. Դուք ուրիշ բան չեք կարող անել»,- դիմեց նա ոստիկաններին:
Հիմնադիր խորհրդարանը ապրիլի 8-ին այցելել էր Վանաձոր քաղաք, Եղիա Ներսեսյանը հավաքվածներին պատմեց այդ հավաքի մասին. «Երեկ մենք մեկ ժամ ուշացումով հասանք Վանաձոր: Այնտեղ մոտավորապես 50 հոգի կանգնած սպասում էին, անկոտրում մարդիկ: Գիտե՞ք նրանց առաջին մեջբերումն ինչ էր՝ «Տղե՛րք, հալալ ա ձեզ, որ եկաք: Մենք սպասում էինք, որ Ժիրայրենց բռնեցին, էլ դուք չեք գա»: Մենք իրենց ասացինք՝ այո Ժիրայրենց բռնեցին, բայց մենք գալու ենք, մեզ էլ բռնեն, ուրիշն է գալու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ