Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանին առնչվող բիզնեսը տարիներով անօրինական է գործել

Ապրիլ 09,2015 21:25
Ervand Zaxaryan

Քարի վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված, «Գետն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը տարիներ շարունակ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղի կարմիր գույնի քարի հանքավայրը շահագործել է անօրինական կերպով: Այդ բիզնեսի հետ սերտ առնչություն ունի  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Լավատեղյակ անձինք ասում են, որ այդ քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը, երբ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր: Ե. Զախարյանի եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների անուններ են առնչվում այդ ընկերության հետ: 2012թ.-ից Սեւքարի քարի հանքավայրը չի շահագործվում:

Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանին հարցրինք, թե ի՞նչ խնդիրներ կան նշված ընկերության կողմից քարի հանքավայրը շահագործելու հետ կապված: Նա ասաց, որ փաստաթղթային խնդիրներ գոյություն ունեն, չմանրամասնելով,թե դրանք ինչ խնդիրներ են: Մեր տեղեկություններով՝ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ: Նման պայմաններում ընկերությունը 6-7 տարի շահագործել է այդ հանքավայրը: 2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած Հայաստանի Վերահսկիչ պալատը նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն  այդ բացահայտումներին իրավապահ մարմինները ընթացք չեն տրվել: 2014թ. աշնանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել: Այդ գործի քննությունը շարունակվում է :

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել ԱՐԱՄՅԱՆ says:

    Դրանց եւ մնացած հանցագործություների մասին բոլորն են իմացել՝ օրինապահ մարմիններից միջեւ նախագահները: Բայց նման բաները Հայաստանում խրախուսվում են: Դրանք մեր Երկրի «հիմք»-ն են, հակառակ դեպքում տեղ չէին ունենա իշխանոունում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930