Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով Tert.am-ի հետ ավելի վաղ արված զրույցում նշել էր, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական պատերազմ է նախապատրաստում, ի պատասխան հարցի, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո, երբ նոր իրավիճակ է, սա ուժի մեջ մնում է, ասաց, որ հիմա սա առավել ակտուալ է ՌԴ-ի համար: Եվ ՌԴ-ն կփորձի ամեն կերպ «փակել» Իրանին, ինչի ամենալավ ճանապարհը պատերազմն է: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն անգամ չի ցանկանում մտածել, որ ԼՂ հակամարտությունը թեժ փուլ կմտնի, նա ուղղակի սպառնալիք է համարում:
-Լավովի այն հայտարարությունը, որ մենք չէինք ցանկանա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թեժանար, սա իրո՞ք մտահոգություն է, թե այլ տողատակեր ուներ:
-Սա ավելի շուտ սպառնալիք է, որի առաջին մասը, կարծես թե, պաշտոնական հաղորդագրությունում ասված չէ: Եվ ինչո՞ւ նրանք պետք է ցանկանային, կամ ո՞ր երկիրն է ցանկանում, որ լինի տաք հակամարտություն: Ժամանակակից քաղաքականության տրամաբանությունից դուրս է այս մասին հայտարարելը, դա նշանակում է, որ ներկայացվել են մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ Ռուսաստանի, կնպաստեն, որ հակամարտությունը թեժանա: Եվ կարծում եմ, որ այդ նախապայմանների թվում կարող են լինել և՛ ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի վրա որոշ պահանջներ, և՛ Հայաստանի ռազմաբազայի հետ կապված, և՛ Հայաստանի հարևանների հարաբերություններին առնչվող:
-Ձեր այն կանխատեսումը, որ Ռուսաստանը այստեղ հայ-ադրբեջանական պատերազմ է նախապատրաստում, Իրանի շուրջ այս նոր իրավիճակով պայմանավորված` ակտուա՞լ է, թե՞ բան է փոխվել:
Կարդացեք նաև
-Հիմա ավելի ակտուալ է դառնում, որովհետև հիմա ամեն գնով Ռուսաստանն ուզում է փակել Իրանը: Եվ այս պատերազմը կարող է լինել այդ մեթոդներից ամենակարևորը: Այսինքն` թույլ չտալ Իրանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Այն, ինչ այսքան ժամանակ արել է:
Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում