Քննչական կոմիտեի դիմաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամները շարունակում են հավաքված մնալ ու ժամանակ առ ժամանակ վանկարկել ձերբակալվածների անունները: Հիշեցնենք, որ ձերբակալվածներից արդեն Վարուժան Ավետիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են դատարան, քննչական կոմիտեում մնացել են «Հիմնադիր խորհրդարանի» երեք անդամ՝ Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Պավլիկ Մինասյանը:
Կոմիտեի դիմաց հավաքվածներից մեկը քիչ առաջ սկսեց համախմբման կոչեր անել, տարբեր հատվածներում ու փողոցի տարբեր մայթերում կանգնածներին հրավիրեց նույն տեղում հավաքվել, որ իրենց ձայնն ավելի լսելի դառնա:
«Ազգովի հավաքվենք, բացականչենք, բոլոր բացականչությունները կատարենք, որ մեր ձայնը հասնի նույնիսկ Աստծուն: Խնդրում եմ բոլորով մոտեցեք մեզ»,- դիմեց հավաքվածներին մի երիտասարդ: Այդ պահին մի երիտասարդ սկսեց փողոցը հատել երթեւեկելի մասով, երբ մեքենաների համար կանաչ լույս էր, ոստիկանները խառնվեցին իրար ու նրան հետ բերեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ