Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հաշվին է Քարդաշյան ընտանիքն այցելել Հայաստան

Ապրիլ 09,2015 20:02

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ասել է, որ Քարդաշյանների այցելությունը կազմակերպվել է հիմնադրամի եւ «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Aravot.am-ն էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք թե այդ ջանքերն ու աջակցությունը գումարային արտահայտությամբ որքան է կազմել, արդյոք նախարարությո՞ւնն է հոգացել Քարդաշյանների այցի, կեցության եւ շրջագայության ծախսերը:

«Աջակցություն ասելով` գումարային աջակցություն չէ, նախարարությունը չի հոգում նրա այցի ծախսերը: Պարզապես փոխնախարարի մակարդակով նրան դիմավորելն ու ուղեկցելը պայմանավորված է նրանով, որ Քարդաշյանը կարեւոր այցելու է Հայաստանի համար»,-վստահեցրին նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարությունից նաեւ նշեցին, որ իրենց աջակցությունը, կարելի է ասել տեխնիկական է. ասենք` Գառնի-Գեղարդ ուղեկցելը, կամ եթե որեւէ խոչընդոտ առաջանա, այն վերացնելը. «Քիմն ինքն է որոշում ուր գնալ, մենք էլ աջակցում ենք այդ հարցերում»:

Ինչ վերաբերում է թե ի վերջո առաջինը Քարդաշյանի՞ մտքում է ծագել Հայաստան գալ, թե՞ հայկական կողմն է հրավիրել, նախարարությունից ասացին, Հայաստանի զարգացման հիմնադրամի առաքելությունն է աշխարհի հայտնի եւ կարեւոր  հայերին գտնել, նրանց հետ կապ հաստատել, համագործակցել, հրավիրել. «Այնպես ստացվեց, որ առաջինը Քիմը արձագանքեց այս համագործակցությանը: Եթե գործարար է լինում` գործարար համագործակցություն է առաջարկվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անna says:

    Խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: մայրս տառապում է քաղցկեղով, այժմ բուժման կուրս է անցնում և բուժումն ամբողջությամբ անցնելուց հետո, ըստ բժիշկների կարծիքի, կարող է ապաքինվել, կարող է ԱՊՐԵԼ: Բայց մենք դրամական միջոցներ չունենք այլևս բուժումը շարունակելու համար, ուստի մի վերջին հույսով դիմում եմ Ձեզ օգնության շատ մեծ խնդրանքով: Ներեցեք հանդգնությանս համար, բայց որևէ այլ տարբերակ այլևս չունեմ: Նախապես շնորհակալ եմ:ստորև ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը և հաշվեհամարը Արդշինինվեստ բանկ
    2470036016030000
    Arca online-4454 3100 0044 2729 ստացող՝ Արմինե Գյուլնազարյան 093 94 15 52 

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930