Րոպեներ առաջ ավարտվեց 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Այժմ զուգահեռ ընթանում են Գարեգին Չուգասզյանի և Գևորգ Սաֆարյանի հարցաքննությունները։ Մանրամասները՝ ավելի ուշ։
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժում