Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Ապրիլ 09,2015 19:36

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ ՀՅԴ-ի, որպես Հայ Դատը հետապնդող հիմնական կուսակցության, գաղափարախոսությունը:

ՀՅԴ-ի տեսակետը հետաքրքրել է Մորելին, և նա ցանկացել է ավելի հիմնավոր ծանոթանալ կուսակցության պատկերացումներին, հատուցման, պահանջատիրության հիմքերին և խնդիրներին: ՀՅԴ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են այդ հարցի հետ կապված կուսակցության մոտեցումները:

Մորելը ներկայացրել է այն հնարավոր արձագանքները, որ կարող է Թուրքիան ունենալ և ունի մերժողականության ու ժխտողականության քաղաքականության տրամաբանության մեջ: Նա նշել է, որ Գերմանիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Բովանդակային մասում «ցեղասպանություն» տերմինը չի ներառվել, սակայն ներածական մասում այն կա, բացի դրանից՝ մանրամասն ներկայացված է ցեղասպանական քաղաքականությանը բնորոշ գործողությունները: Շատ կարևոր է, որ նշված է նաև ժամանակին կատարված ոճրագործության առումով Գերմանիայի պատասխանատվության մասին: Նա նշել է, որ այս հարցը չպետք է դիտվի միայն որպես անցյալին առնչվող խնդիր: Դրա մասին պետք է խոսել, և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը միջազգային հանրության պարտավորությունների մեջ է՝ հենց՝ 100-ամյա տարելիցի շրջանակներում: Դեսպանը տեղեկացրել է, որ Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ պատվիրակություն է գալու Հայաստան, նախատեսվում են քննարկումներ ապրիլի 24 –ի նախաշեմին: Խնդրի շուրջ Բունդեսթագում քննարկում կանցկացվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930