Քիչ առաջ քննչական կոմիտեից դուրս հանեցին Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխում են Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Մոտավորապես երեք ժամ առաջ նույն դատարանը տեղափոխեցին Վարուժան Ավետիսյանին:
Քննչական կոմիտեում մնացել են Հիմնադիր խորհրդարանի երեք անդամ՝ Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Պավլիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ