Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Էնֆիաջյանների ողջ գերդաստանը գիտության և մանկավարժության ոլորտում մեծ նվաճումներ գրանցած մասնագետներ է տվել»

Ապրիլ 09,2015 19:15

Այսօր մամուլում անդրադարձ  կատարվեց  Գալուստ Սահակյանի՝  իմ ազգանունն արտաբերելիս կրկին  սխալվելու վերաբերյալ: Միջադեպը տեղի  ունեցավ այն ժամանակ, երբ  Ազգային Ժողովում տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանության  100-րդ  տարելիցի կապակցությամբ  ԱԺ հայտարարության քննարկումը, որի համահեղինակներից էի  նաև ես:  Փոքրիկ ակնարկ կատարելով ազգանվանս ծագմանը ՝նշեմ, որ նախապապերս հայտնի են  եղել դեռևս 18-19-րդ դարում՝ ծավալելով քաղաքական և հասարակական ակտիվ և ազգանվեր գործունեություն: Նախապապս՝ Արտաշես Էնֆիաջյանը, զբաղեցրել է  Առաջին Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: Էնֆիաջյաններն ակտիվ գործունեություն են ծավալել  Անդրկովկասում՝  զբաղվելով խոշոր արդյունաբերությամբ, մասնավորապես, հանդիսանալով   «Էնֆիաջյան»  ֆաբրիկայի հիմնադիրները, որի  արտադրանքն  արտահանվել է  Եվրոպա և ԱՄՆ:

2

 

Համբարձում Էնֆիաջյանը եղել է  Թիֆլիսի Վաճառական  բանկի հիմնադիրներից  մեկը, քաղաքային Հասարակական կառավարչության անդամ և դումայի պատգամավոր , Փոխադարձ վարկի ընկերության անդամ (Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19) 135,136, 139,140 էջ, 2008թ. ):

Համբարձում  Էնֆիաջյանը եղել է նաև  թիֆլիսյան Վերնատան հովանավորներից մեկը:

Եվ, առհասարակ, Էնֆիաջյանների  ողջ  գերդաստանը գիտության և մանկավարժության  ոլորտում   մեծ նվաճումներ գրանցած  մասնագետներ է տվել:

Սարդարապատի  ազգային թանգարանում՝  Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված ցուցադրության հատվածում,  առկա են պատմական փաստեր և բացառիկ ցուցանմուշներ,  որոնք փաստում են Էնֆիաջյանների  գերդաստանի անցած ուղին: Սրանք այնպիսի  փաստեր են, որոնք առիթ են տալիս հպարտանալու Էնֆիաջյանների հետնորդն ու այդ ազգանվան կրողը լինելու համար:

Եզրափակելով  նշեմ,   որ  այս ամենից բացի,  զուտ  էթիկայի  նորմերից ելնելով՝ պետք է անձի անուն-ազգանունն արտաբերելուն պատասխանատվությամբ վերաբերվել:

Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին հարիր չէ նման կեցվածքն ու մեկնաբանությունները, և նման դեպքերի հետագա կրկնության դեպքում կրկին հանդես կգամ համարժեք պատասխանով:

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար 

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930