Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի անդամները մինչեւ վերջ կսպասեն ձերբակալվածներին դատարան տեղափոխելուն. (Տեսանյութ)

Ապրիլ 09,2015 18:50

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննչական կոմիտեում Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամների հետ աշխատում է փաստաբանական խումբ. «Նախապես որոշված էր, որ յուրաքանչյուրի հետ առանձին մեկ փաստաբան է աշխատելու, բայց որպեսզի փաստաբանների փորձն ավելի արդյունավետ լինի պաշտպանությունը որոշում է կայացվել, որ փաստաբանները միասնական են աշխատելու՝ բոլորը պաշտպանելու են բոլորին: Այդ պատճառով գործընթացը դանդաղ է ընթանում»:

Նա մեզ հայտնեց, որ առաջին հարցաքննվողը Վարուժան Ավետիսյանն է եղել, որին արդեն Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել: Երկրորդը հարցաքննվում է Ժիրայր Սեֆիլյանը: Փաստաբանական խմբի կազմում եմ փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Արա Զաքարյանը, Գեւորգ Դավթյանը, Հայկ Գրիգորյանը:

Հարցին, թե մինչեւ ուշ երեկո Հիմնադիր խորհրդարանի անդամները սպասելո՞ւ են, Գագիկ Սարուխանյանը պատասխանեց. «Ի տարբերություն Վոլոդյա Ավետիսյանի, երբ որ այստեղ բերման էին ենթարկել 72 ժամը լրանալուց առաջ, նա մենակ էր, հետո արագացված գործողություններ են կատարվել, քիչ մնացինք: Բայց եթե գործընթացն այսպես է ընթանում գուցե հերթափոխով գնանք-գանք, բայց մինչեւ վերջ պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է կատարվում եւ այնուհետեւ գնանք դատարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930