Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատմության «սպիտակ էջերը»՝ ըստ Վարդան Խաչատրյանի

Ապրիլ 09,2015 18:23

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարևորում է մեր պատմության «սպիտակ էջերի» լուսաբանումը: Խոսքը գոյություն ունեցող այն խնդիրների մասին է, որոնք մինչև օրս չեն լուսաբանվել, գիտական շրջանակներում չեն քննարկվել՝ հասարակության գիտակցության մեջ դառնալով այսպես կոչված՝ սպիտակ էջեր:

«18-19-րդ դարերի սահմանագլխին ձևավորված թուրքական գրականության մեջ հայի կերպարը խիստ բացասական է, ատելի և շրջանցվող»,- ասում է Վարդան Խաչատրյանը:

Թե ինչու է այդպես, աստվածաբանն ասում է, որ դրա վերաբերյալ մենք այսօր չունենք բացատրություն, և դա, նրա կարծիքով, մեր պատմության «սպիտակ էջերից», լրջագույն բացթողումներից մեկն է:

«Դրա լուսաբանումը շատ կարևոր է, քանի որ խոսքը նվաճողի, խլողի և նախկին տիրոջ միջև եղած վերաբերմունքի մասին է, որը և հասունացրել է Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա:

Վ. Խաչատրյանը «սպիտակ էջերից» է համարում նաև թուրքերի ու գերմանացիների հարաբերությունները, նրանց փոխթափանցվածության աստիճանը:

«Սա մինչև այսօր առկախված հարց է: Գալիպոլիի ճակատամարտին գործ են ունեցել թուրք-գերմանական անձնակազմի հետ: Թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ովքե՞ր են այդ մարդիկ, ովքե՞ր են այդ ականային դաշտի ձևավորողները, շատ քիչ է ուսումնասիրված, ինչպես որ ուսումնասիրված չէ, թե ինչու աշխարհի համար դա եղավ այդքան հանկարծակի»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մեր պատմության «սպիտակ էջերը» մեկ-երկուսը չեն. դրանք բազմաթիվ են:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930