«Փոստանջյան ջա՛ն, համեցեք»,- այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այսպես «ջիգյարով» հրավիրեց ԱԺ ամբիոնի մոտ: Դահլիճից դիտարկմանը, որ ապրիլի 7-ն արդեն անցել է՝ Շարմազանովն ասաց. «Մեր մոտ մինչեւ Ապրիլի 7-ը չի, Ապրիլի 7-ից մինչեւ Մարտի 8-ն է»:
Զարուհի Փոստանջյանը կոչ արեց պատգամավորներին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն ընդունեն մինչեւ ապրիլի 24-ը: Բայց, քանի որ մինչ այդ այլեւս չկա նիստ, իսկ այսօր վերջին նիստն է քառօրյայի, Զարուհի Փոստանջյանը հորդորեց արտահերթ նիստ անել՝ այդ հայտարարությունն ընդունելու համար:
Ինչ վերաբերում է Լեւն Զուրաբյանի քննադատություններին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը սնանկ է եւ այդ ժամանակներն արդեն անցել են:
Զարուհի Փոստանջյանի այս խոսքերից հետո Շարմազանովն ասաց. «Սա այն դեպքն է, որ ձեզ պետք է ծափահարեմ, տիկին Փոստանջյան»: Դահլիճից նույնիսկ հնչեց «բրավո»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Տեսնո՞ւմ եք, հրաշքներ են լինում: Իմ եւ Փոստանջյանի կարծիքները երբեմն համընկնում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ