Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովի անեծքը ՀԱԿ-ին. «100 տարի չեք լինելու իշխանության»

Ապրիլ 09,2015 17:58

«25 տարին ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը իր թիմով հանդերձ ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Տեր -Պետրոսյանի քաղաքականությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման, ըստ իս, պարտվողական քաղաքականությունն ընդունելի չի ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության, այլ նաեւ հայ հասարակության, հայ սփյուռքի կողմից: Միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին: Մարդիկ, ովքեր ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանել են եւ նույնիսկ չեն մտցրել օրակարգ, այսօր խոսում են ուրացումից: Բարեկամներ, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,- ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին:

«Մարդ, որն այս ամբիոնից ասում է պահանջատիրությունը սխալ է, այն քաղաքական ուժերին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչեւ ԵԽԽՎ ամբիոն մեր պատգամավորներն ու առաջնորդը խոսում են ցեղասպանության դատապարտման եւ ժխտողականության քրեականացման մասին, խոսում են ուրացումից: Հիմա ո՞վ է ուրանում: Խոսում եք Ղարաբաղի շահից եւ մեջբերում եք Տեր-Պետրոսյանի հոդվածները: Կարդացել ենք այդ հոդվածները: 13-րդ կետում գրված է՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապ ունի ղարաբաղյան պրոցեսի հետ: Մենք այս 5 տարի է ասում ենք, որ չի կարող Թուրքիան դերակատարում ունենալ եւ միջնորդ լինել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, չեն կարող այս երկու գործընթացները փոխկապակցված լինել, մարդիկ գալիս այս ամբիոնից ասում են՝ կապ ունի: Իսկ էլ ո՞վ է ասում՝ 2 պետություն՝ Ադրբեջան, Թուրքիա: Հիմա ո՞վ է ուրացողը, ո՞վ է մտածում ՀՀ եւ ԼՂՀ շահերի մասին, իրե՞նք: Ասում եք՝ միայն սփյուռքը պետք է զբաղվի պահանջատիրության հարցերով: Այսինքն, անտեր ենք թողնում, հա՞ սփյուռքին: Բա ժողովրդավարությունից, ազգային արժեքներից եք խոսում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Լեւոն Զուրաբյանը կեղծ ազգայնականներ եւ պոպուլիզմով զբաղվողներ էր ասել հայտարարության նախագիծը պատրաստած պատգամավորներին: Շարմազանովի խոսքերով՝ «Կանգնում ասում եք՝ կեղծ ազգայնականներ: Հիմա ո՞վ է կեղծ աղգայնականը, ո՞վ է պոպուլիստը: Մի հատ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ասա դեմ եմ ու էլ մի ասա, որ հաշտեցման գործընթացում եղավ ուրացում: Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, ասա կողմ եմ: Հայոց խորհրդարանում նույնիսկ նմանատիպ մտածելն արդեն հանցագործություն է: Ասել այս ամբիոնից, որ համահայկական Հռչակագիրը Սերժ Սարգսյանինն է, տո խելո՛ք, Հռչակագիրը ողջ հայ ժողովրդի շահերը սպասարկող հռչակագիր է: Վերջին 500 տարում առաջին անգամ հայ ժողովուրդը մուրճով նույն մեխին է խփել, էլի պիտի կանգնեն ասեն՝ մի բան լավ չի: Գիտե՞ք ինչի, որովհետեւ իրենք չեն արել, որովհետեւ բարդույթավորված են»:

Հետո Էդուարդ Շարմազանովն անիծեց ՀԱԿ-ին. «Շատ լավ է, որ դուք այս ձեւով մտածելով՝ չեք եկել իշխանության եւ 100 տարի չեք էլ լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930