Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմը դուրս եկավ ռեստորանի հետնամուտքից. «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 09,2015 17:06

Առավոտից «Մարիոթ» հյուրանոցի տարածքը մարդաշատ էր. ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին տեսնելու համար այստեղ էին հավաքվել հարյուրավոր երկրպագուներ։ Կեսօրից հետո Քիմը՝ քրոջ հետ, դուրս եկավ հյուրանոցից, և մեքենաների շարասյունը նրանց ուղեկցեց դեպի «Հաղթանակ» զբոսայգի։ Մինչ այդ, սակայն, նա անտարբեր չանցավ երկրպագուների կողքով, ստորագրություն տվեց նրանց, նաև՝ լուսանկարվեց մի քանիսի հետ։

Հաղթանակի զբոսայգում Քարդաշյանները լուսանկարվեցին, իսկ անձնական օպերատորները ֆիքսում էին նրանց ամեն քայլը, որը հետո տեղ է գտնելու աստղային ընտանիքի մասին հեռուստահաղորդման մեջ։ Հաղթանակի զբոսայգում մարդկանց զարմացած ու հիացական հայացքների ներքո Քարդաշյան քույրերն ուղևորվեցին դեպի Կասկադ համալիր։ Մի քանի հիշատակի լուսանկար, և աստիճաններից իջան։

Ժամը 13.00-ի սահմաններում Քիմն ու քույրը՝ Քլոե Քարդաշյանը, նաև ազգակիցներն ու տասնյակ աշխատակիցները ճաշեցին մոտակա ռեստորաններից մեկում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930