Խորհրդարանի բակում այսօր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աղբյուր-հուշակոթող բացվեց: Ցայտաղբյուրից առաջինը ԱԺ նախագահը ջուր խմեց: Հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունից հետո պատգամավորները խորհրդարանի այգում հարյուր ծառ տնկեցին:
Ծառատունկից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ծառերը պետք է անվանակոչել: Aravot.am-ը հետաքրքրվեց`ի՞նչ կերպ է պատրաստվում անվանակոչել իր տնկած ծառը, ԱԺ նախագահն ասաց. «Անվանացանկը դեռ կկազմենք, իսկ դա քննարկելու հարց է»: Ճշտող հարցին`ինչ սկզբունքով է անվանացանկը կազմվելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բավականին ցեղասպանված մտավորականներ ունենք, կարծում եմ, դա կլինի հիմնական գաղափարը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ