Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ծառայություն իրականացնող անձինք թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը

Ապրիլ 09,2015 16:32

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին քաղաքացի Հովհաննես Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել, քննչական բաժին չեն ուղարկել, ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, այն է` զննության ընթացքում չեն արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, խմբային շահերից ելնելով՝ թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը և նախապատրաստված նյութերը թողել են անհետևանք:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930