Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարծում է, որ Քիմ Քարդաշյանի ռեսուրսը մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Նա հիշում է մի դեպք, տարիներ առաջ Նյու-Յորքում կայացած մի համերգից, որի հանդիսատեսի ընդամենը 10-15 տոկոսն էր հայ, բայց քանի որ համերգի ընթացքում դոկումենտալ փաստեր էին ներկայացվում Հայաստանի, Ցեղասպանության մասին, 20 հազար հանդիսատեսները իմացան Հայաստանի, հայերի մասին:
Շուշան Պետրոսյանի երազանքն է Քիմ Քարդաշյանին Արցախ տանելը: Չի առաջարկել, նման ծրագիր չկա, բայց կարծում է, որ դա շատ կարեւոր բան կլինի: Լրագրողների դիտարկմանը, որ իր գործընկեր Լեւոն Մարտիրոսյանը հետն ընթրել է, գուցե նրա միջոցով առաջարկը տեղ հասցնի, Շուշան Պետրոսյանն ասաց, որ նրանք պատահական են հանդիպել: «Մինչեւ Քիմի հետ ընթրիքի գնալը, Լեւոնն ինձ ու ամուսնուս հրավիրում էր ընթրիքի: Բայց ես չէի կարող փոքրին տեսնել: Բախտն ա՞ բերել: Կարեւոր բան ա, մեծ բան ա: 77 միլիոն հետեւորդ ունեցողը, կարծում եմ, պիտի աշխատի ի օգուտ Հայրենիքի, ինչի մասին Քլոեն`քույրը գրել էր»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ