Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական երիտասարդը` Գերմանիայի դեսպանի մասին. «Դեսպանը վարում է խուսափողական քաղաքականություն»

Ապրիլ 09,2015 15:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենցի փողոցի վրա անցկացնում էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում էին հանձնել իրենց նամակ-պահանջագիրը:

Սակայն դեսպան Ռայներ Մորելը դուրս չեկավ, երիտասարդների հետ հանդիպման չներկայացավ նույնիսկ հաղորդակցության որևէ պատասխանատու: Միայն անվտանգության աշխատակիցը պատրաստակամություն հայտնեց նամակ-պահանջագիրը փոխանցել դեսպանին:

Dashnakneri cuyc (1)Նշենք, որ պահանջագրում երիտասարդները պահանջում են հետևյալը. «Պահանջում ենք Բունդեսթագից ընդունել օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը Գերմանիայում: Ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը և ձեռնարկի ամբողջական հատուցման քայլեր: Հորդորում ենք Գերմանիայի կառավարությանը դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագովը»:

Դեսպանն այդպես էլ չարձագանքեց դաշնակցական երիտասարդներին ու դուրս չեկավ դեսպանատնից: Սա վրդովեցրեց նրանց: Aravot.am-ի հետ զրույցում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը նկատեց. «Կատարվածը բոլոր առումներով դուրս է ոչ միայն բարոյականության, այլև դիվանագիտական սահմաններից: Դիվանագիտական պրակտիկայում սա անընդունելի քայլ է: Իրոք տարօրինակ է, տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

Dashnakneri cuyc (2)Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գերմանիայի Դաշնային Հանրապետության անվտանգության աշխատակցի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը մերժեց մեր պահանջագիրը վերցնել: Որպես պետություն, որը ճանաչել ու առերեսվել է իր պատմությանը`մտածեցինք, որ Գերմանիան հանդես կգա հորդորով և պահանջագիր կներկայացնի Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և առերեսվել իր անցյալի հետ: Սակայն այս պահին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցիչը մերժեց այս պահանջագիրը վերցնել: Ուստի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը վարում է խուսափողական քաղաքականություն»:

Նշենք, որ կատարվածից վրդովված ՀՅԴ երիտասարդները «ամոթ, ամոթ» գոչելով հեռացան դեսպանատան մոտից: Րոպեներ անց դուրս եկավ դեսպանը: Իսկ թե ինչու չէր ցանկացել հանդիպել ցուցարար- երիտասարդներին, պարոն դեսպանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, « թե «սովորություն չունեմ զրուցելու ցուցարարների հետ»:

Նշենք, որ մյուս հինգշաբթի` ապրիլի 16-ին, դաշնակցական երիտասարդները նամակ- պահանջագրով ցույց կանեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930