Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. ՀՀԿ կանայք գնացել էին Ծիծեռնակաբերդ կայանալու

Ապրիլ 09,2015 15:33

«Մեր մոտ ինչ կատարվում է, բոլորը երկու-երեք բանակների են բաժանվում և բոլորն իրենց դատողությունների համաձայն բնութագրում են: Էնպես որ, էդ բնութագրերը շատ վտանգավոր են, երբ որ ասում են ժողովրդի անունից: Այդպիսի մի երևույթ այս պայմաններում Հայաստանում չկա, որ բանակների չբաժանվեն և չսկսեն իրար քարկոծել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվել էին` նախատե՞լ է ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդում ցուցաբերած պահվածքի համար:

Հիշեցնենք, վերջիններս Ծիծեռնակաբերդում ժպիտներով եւ ծաղիկները թափահարելով գնացել էին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Նախատելու հարց չկար»,- ասաց նա:

Հարցին`ի՞նչ մտածեց, երբ տեսավ ՀՀԿ կանանց՝ Ծիծեռնակաբերդում արված լուսանկարները, ԱԺ նախագահը պատասխանեց, որ որևէ բան չմտածեց. «Ես կարծում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդ գնալը, ինչպես ասեմ, սգո միտինգի վերածելու խնդիր չունի: Ավելի շատ դա կայանալու, կայացնելու և ապագան կերտելու խնդիր ունի: Յուրաքանչյուր մարդ իր դատողությամբ է շարժվում: Խոսքը ոչ թե վերաբերում է, թե ընդհանրապես կանայք ինչպիսին են, ինչ արեցին, այլ ևս մի պահ էր, որ կարելի էր Հանրապետականին խոցոտել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930