Կրեմլը դեռեւս դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երեւան գալու հավանականությունը: Այս մասին ռուսական «ТАСС» գործակալության հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ հավելել, որ իրենք համապատասխան հայտարարություն կանեն:
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը մեկնի Թուրքիա մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին. «Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով ներկայացված կլինի միջոցառումներին, որոնք կազմակերպել են մեր թուրք գործընկերները Չանաքքալեում»,- մասնավորապես ասել է Դմիտրի Պեսկովը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ