Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբիոնը տեսնում թուլանում են, գործը տեսնում՝ թուլանում են». Այվազյանի կրքոտ ելույթը՝ «ցուցամատի օգտագործմամբ»

Ապրիլ 09,2015 14:25

ԱԺ-ում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի տեսակետը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Նա ասաց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել հանձնաժողովի կողմից. «Հանձնաժողովում դիմադիր եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը հավասարակշռված են: Ընդունվել են միայն այնպիսի որոշումներ, որոնց համար բոլորը քվեարկել են կողմ: Եթե հանձնաժողովի որեւէ անդամ դեմ է եղել այս փաստաթղթի որեւէ որոշմանը, նման որոշում պարզապես չի ընդունվել»:

Անդրադառնալով քննադատություններին՝ Գագիկ Մելիքյանն ասաց. «Այն խնդիրները, որ բարձրացվեցին՝ սահմանում գազի սակագնի, ներսում գազի սակագին, աշխատողների թվաքանակ, սակագները կարելի է 25 տոկոսով նվազեցնել եւ այլն, սրանք առանց որևէ հիմնավոր պատճառների արտահայտություններ են: Այն եզրակացությունը, որ ներկայացրել է հանձնաժողովը, ամբողջությամբ հիմնավորված է փաստաթղթային հիմքով: Գազպրոմը լուրջ աշխատանքներ ունի կատարելու, որոնք պետք է ուղղված լինեն կորուստների նվազեցմանը, որոնք դրական ազդեցություն կարող է ունենալ սակագնի վրա: 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին որ հնչեցվեց հակասահմանադրական, է, դրանք որեւէ հիմք չունեն»:

Գազի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ իր ելույթում պատասխանեց վերջին 2 օրերին ԱԺ պատգամավորների հնչեցված բոլոր քննադատություններին:

«Բարեբախտաբար ոմանց համար, դժբախտաբար՝ ոմանց համար, բոլոր նիստերը հանձնաժողովի ձայնագրվել են: Պարոն Մանուկյան, իմ ձեռքերն էին բռնել, ձե՞րը ինչի բռնեցին: Գնայիք քրքրեիք հանեիք: Մի հարցը 5 ժամ ենք քննարկել, մեր գործընկերներով շաբաթ-կիրակի ենք աշխատել, 10 հազար փաստաթուղթ ենք հանել»,- հանձնաժողովի աշխատանքները քննադատողներից նեղացած՝ ասաց պարոն Այվազյանը:

Նրա խոսքերով՝ «Մեզ կիսատ-պռատ ցիտելով՝ կարողանում եք պատի տակ ընդհանուր եզրակացություն անել: Բարի եղեք բարոյականության կողմը պահպանեք բոլոր ժամանակներում, ոչ թե օրվա կեսը բարոյական եք, օրվա կեսը՝ ոնց հարմար է: Փոխանակ ասեք հանձնաժողովին շնորհակալ եմ, մեզ եք ցիտում: Ասում եք՝ բան չեք արել: Պարո՛ն Մանուկյան, ինչի մասին, որ խոսում էիք, զեկույցում դա էլ կա: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս այստեղ բոլորին երկարաժամկետ աշխատել՝ ցանկացած պատգամավորի: Եվ ձեր գործընկերներից ոմանք, որ օրվա կեսին զարթնել են, էս ամբիոնը տեսել են, ասում են միանգամից՝ աշխատանքի չենք ուզում գանք..Գիտեք ինչ կա, էն որ մեկ-մեկ ասում են՝ ամբիոնը տեսնում թուլանում են, գործը տեսնում՝ թուլանում են: Թուլացման որակներն ա տարբեր: Մի դեպքում ուրիշ բանից են թուլանում, մի դեպքում ուրիշից են թուլանում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արձագանքեց Այվազյանի «կրքոտ» ելույթին. «Ձեր կրքոտ ելույթից հետո պիտի ասեմ՝ չարչարանքիդ ապաշխարանք, լավ ես աշխատել: Դուք հանձնաժողովին ավելի շատ քննադատեցիք, հանձնաժողովի աշխատանքների մասին այստեղ քննադատություններ գրեթե չեղան: Չգիտեմ ձեր նյարդերն ինչի են այդքան լարված՝ հատկապես ցուցամատի շատ օգտագործումով: Ես խնդրում եմ, որ հանձնաժողովի աշխատանքը նաեւ ձեր կողմից ճիշտ գնահատվեր, թե չէ իսկապես հանձնաժողովը լավ է աշխատել»:

Արամ Մանուկյանն էլ ճշտեց՝ Վարդան Այվազյանի ձեռքը ամբողջ ելույթի ժամանակ ինձ էր ուղղված: Ես պարտավոր եմ կարճ արձագանքել. «Չի եղել դեպք, որ ես հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցեի: Այն 51 հանձնաժողովի նիստերը, որի մասին ասում է Այվազյանը, դա գաղտնի նիստեր են եղել, փակ հանդիպումներ է ունեցել ինքը: Ասեմ ձեզ՝ շատ խախտումներ են եղել, քաղաքական կոնյուկտուրան թույլ չի տվել, որ դուք այդ գաղտնիքները իմանաք»:

Գալուստ Սահակյանն էլ չհամաձայնեց. Չեմ կարծում, որ որեւէ բան գաղտնի է մնացել, այս 3 օրվա քննարկումները ցույց տվեցին, որ գաղտնիքներ չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930