Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն ընդդեմ «Լեզվի մասին» օրենքի

Ապրիլ 09,2015 14:10

Ինչպես հայտնի է, արդեն 4–րդ ամիսն է, ինչ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը: Եվ եթե նախկինում Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում էին ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված մաքսային դրույքաչափերով, ապա այժմ դա արվում է ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկով:

Պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանը, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկը դեռևս թարգմանված չէ հայերեն:

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն ապրանք ներմուծողները պարտավոր են տիրապետել ռուսերեն լեզվին, որպեսզի կարողանան իրավական ակտերում կարդալ, թե իրենց բերած ապրանքը ի՞նչ դրույքաչափով է մաքսազերծվելու:

Դժվար չէ համոզվել, որ նշված փաստաթղթի հայերեն թարգմանության բացակայությունը հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթներին և ոտնահարում է ռուսերեն լեզվին չտիրապետող քաղաքացիների իրավունքներն ու տնտեսվարման հնարավորությունները:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930