Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ազգային ժողովից Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է» (Տեսանյութ) 

Ապրիլ 09,2015 13:46

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն առանձնահատուկ վերաբերմունք չունի Հայաստանում գտնվող հանրահայտ Քիմ Քարդաշյանի հանդեպ, որպեսզի ուրախությամբ կամ տխրությամբ արտահայտվի նրա մասին: Այսօր, խուսափելով Քիմ Քարդաշյանի վերաբերյալ լրագրողների հարցերից, նա հորդորեց դիմել իր կուսակից ընկեր Լեւոն Մարտիրոսյանին. «Դրա մասին Լևոն Մարտիրոսյանը ձեզ ավելի լավ կպատասխանի, Ազգային ժողովից Քիմ Քարդաշյանի մասնագետը Լևոն Մարտիրոսյանն է»:

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը նույնպես խուսափեց Քիմ Քարդաշյանի մասին հարցերից՝ հորդորելով ավելի լուրջ հարցեր ուղղել իրեն: Ի տարբերություն ՀՀԿ-ական տղամարդկանց, կին պատգամավոր Կարինե Աճեմյանը սիրով պատասխանեց Քիմին վերաբերվող հարցերին: «Երբ նայում եմ, զգում եմ, որ հայ է: Արտաքինից եմ զգում, քիթը չեմ ուսումնասիրել, բայց ընդհանուր առմամբ հայի նման է»,- ասաց նա: Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել Քիմ Քարդաշյանին, Աճեմյանը պատասխանեց. «Այս պահը պետք է օգտագործել, պետք է օգտագործել այն, որ նա շատ ճանաչված է: Աշխարհում կարող են խոսել Հայաստանի մասին, Ցեղասպանության մասին, շատ մարդիկ, որ նույնիսկ չգիտեն Հայաստանը որտեղ է, արդեն կիմանան և կիմանան Ցեղասպանության մասին: Դա շատ կարևոր գործ է»: Այն տեսակետներին, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանի արտաքին քաղաքականության համար ավելի շատ բան արեց, քան Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Էդ առումով եմ ասում, որ նա շատ ճանաչված է, նրա խոսքին ու շարժումներին հետևում են, ֆիլմերին հետևում են, այն ինչ այստեղ կնկարահանվի, նույնպես շատ պոպուլյար կդառնա, իսկ դա մեզ շատ պետք է»: Կարինե Աճեմյանը միաժամանակ ասաց, որ չէր ուզենա Քիմ Քարդաշյանի պես արտաքին ունենար, քանի որ գոհ է իր արտաքինից:

Մանրամասները`տեսանյութում

«Դուք ի՞նչ էիք սպասում, որ գար հայ-թուրքական հաշտեցո՞ւմ հռչակեր»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`Քիմ Քարդաշյանը եկավ, աղմուկ արեց եւ վե՞րջ, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նաեւ հավելեց. «Լիքը հայեր կան, թող գան բոլորը փող ծախսեն Հայաստանում, մեր տնտեսությունը սկսի աշխատել»

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930