Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը Բագրատյանին տնտեսագիտության դա՞ս է տալիս

Ապրիլ 09,2015 13:40

Երեկ ԱԺ նիստում գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել էր. «Գյուղեր էիք գազիֆիկացրել, գյուղից 1-2 հոգի գազ ունենային, թե չէ: Դա գազը թանկացնում է մյուս սպառողների համար: Գազի գնի եւ սպառման ծավալների էլաստիկությունն ենք մենք ուսումնասիրել, 1-ից ցածր է էլաստիկությունը»:

Այսօր զեկույցի քննարկումը շարունակվում էր ԱԺ նիստում եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խմբակցության տեսակետը ներկայացնելիս Բագրատյանին անուղղակիորեն քննադատեց տնտեսագիտություն չիմանալու մեջ եւ դիտողություն արեց. «Այստեղ կարծիքներ են հնչել էլաստիկության մասին, որ ինչքան գազի ծավալներն ավելանում են, այնքան գինն իջնում է: Այդպիսի բան չկա: Սա բնական մենաշնորհ է: Բնական մենաշնորհներով սովորական էլաստիկություն գնային պահանջարկի չի գործում: Գործում է բացարձակ կամ ոչ բացարձակ տարբերակը, ոնց որ հացի շուկայում: Հացի գինն ինչքան ուզում ես իջեցրու, բարձրացրու, մի ծավալ կա, որ անպայման պետք է օգտագործվի: Սա դասագրքերում գրած է, եւ մենք չի, որ պիտի սովորացնենք: Ո՞նց կարելի է մեկնաբանել այդպես, որ էլաստիկություն…ոչ մի բան էլ չի իջել: Ուրիշ բան է, որ գյուղական համայնքներում սպառման ծավալները իջել են, բայց ընդհանուր սպառման ծավալները չեն իջել: Հստակ փաստերն արձանագրենք»:

Միքայել Մելքումյանը դժգոհեց նաեւ այն պատգամավորներից, որոնք հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկված չեն եղել եւ իրավունք են իրենց վերապահում քննադատելու, թե հանձնաժողովը գործ չի արել. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել գնահատական տալ, երբ դուք քրտինք չեք թափել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930