Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական երիտասարդները Գերմանիայի դեսպանատան առջևից հեռացան «ամոթ, ամոթ» վանկարկելով (Տեսանյութ) 

Ապրիլ 09,2015 13:25

Այս պահին Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան մոտ՝ Չարենց փողոցի վրա անցկացնում են երիտասարդական-ուսանողական ցույց։ Երիտասարդները Գերմանիայի դեսպանին ցանկանում են հանձնել իրենց նամակ պահանջագիրը:

Սակայն դեսպանը ցույցի ընթացքում այդպես էլ դուրս չեկավ դեսպանատնից հանդիպելու երիտասարդներին և ստանալու նամակը: Եկավ միայն դեսպանատան անվտանգության աշխատակիցը և փոխանցեց, որ դեսպանը չի կարող ներկայանալ: Երիտասարդները պահանջեցին, որ ներկայանա արտաքին հաղորդակցության ներկայացուցիչը: Սակայն այդպես էլ որևէ ներկայացուցիչր դուրս չեկավ: Երիտասարդները վրդովված դժգոհում էին, թե սա չի համապատասխանում ոչ բարոյական ոչ էլ դիվանագիտական ընդունված նորմերին:

Germania_1

Նշենք, որ այսօր ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները կազմակերպելու են ցույցեր՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատների առջև: Ցույցերի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատներին հանձնվելու են նույնաբովանդակ տեքստով պահանջագրեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Հայտնենք, որ ցույցի ավարտից հետո դեսպանը իջավ ներքեւ ու պատասխանեց «Առավոտի» հարցերին: Կարդացեք ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հետաքրքիր է՝ ինչի՞ համար են «կուրծք պատռում» (թէեւ կռահում եմ):

    Երկերեսանիութիւնը դաշնակների մօտ լաւ է ստացւում: Բայց դա դրական յատկանիշ է քաղաքականութեամբ զբաղուելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930