Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն տունը, որի կտուրից նռնակ են հայտնաբերել ու ինձ ձերբակալել, իմը չէ». Հիմնադիր խորհրդարանի անդամ

Ապրիլ 09,2015 13:19

Ինչպես տեղեկացրել ենք, Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանին ձերբակալել էին ու մեղադրանք էին առաջադրել այն փաստի առթիվ, որ նրա տան կտուրից նռնակ էր հայտնաբերվել: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով, այն է` ապօրինի կերպով զենք պատրաստելը:

Ի սկզբանե Արամ Հակոբյանի տնեցիները հայտարարում էին, որ այդ կտուրը բաց է, ով ինչ ուզի կտեղադրի, այս դեպքում նռնակը տեղադրել են՝ նրա գլխին գործ սարքելու համար: Aravot.am-ի հետ զրույցում Արամ Հակոբյանի որդին՝ Ռոբերտն, ասաց, որ այդ տունը իրենց բարեկամինն է, որի և՛ բակն է մյուս կողմից, և՛ հասցեն է տարբեր, գազի, լույսի, ջրի և մյուս կոմունալ վճարները մուծվում են տարբեր հասցեներից:

Արամ Հակոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ին փոխանցեց, որ Արամ Հակոբյանը երեկ ցուցմունք է տվել, որտեղ նշել է. «Այն տունը, որի կտուրից ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել, ինձ չի պատկանում, այն իմ հորեղբոր տունն է»:

Պայթուցիկը հայտնաբերվել է Ղուկասյան 15 ա բնակարանից, այլ ոչ թե Արամ Հակոբյանի տան՝ Ղուկասյան 15 հասցեից:

Փաստաբանի տեղեկացմամբ, այսօր մեղադրանք է առաջադրվելու ձերբակալվածներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930