Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. Երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ապրիլ 09,2015 13:08

44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից  ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։ Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը։  Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա.Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը և գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից և երկու հոգով ծեծել։  Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել՝ Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և  հայտարարվել  հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930