«Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամներ այս պահին հավաքված են քննչական կոմիտեի դիմաց: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Տիգրան Բոյաջյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր Ժիրայր Սէֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած ձերբակալված անդամներին ժամը 13.00-ին քննչական կոմիտե են բերելու՝ մեղադրանք առաջադրելու համար: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները սպասում են նրանց:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հայկ Գրիգորյանը ասաց, որ Արամ Հակոբյանին մեղադրանք են առաջադրելու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած անդամներին՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար:
Մանրամասներն՝ ավելի ուշ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ