Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանք

Ապրիլ 09,2015 12:47

Կյանքը՝ խաղադաշտ, կյանքը արհավիրք…

Եվ խաղադաշտում անզիջում պայքար,

Շուրջը իշխում է և սպանդ, և կիրք,

Վրեժի կանչը չի առնում դադար:

 

Ոմանք հարբել են նյութի մոլուցքից,

Ոտնատակ արել բյուր արժեքները,

Նրանք բոլորին նայում են վերից,

Մարդկանց լքել են սթափ մտքերը:

 

Օրենքը մերկ է, ուժն է թագավոր,

Ողջը զավթել են արտոնյալ մարդիկ,

Նրանք ուժեղ են ու ամենազոր,

Եվ դիրիժոր են, և հաղթած մարտիկ:

 

Նրանք են տերը մեր այս սուրբ երկրի,

Եվ որոշողը բոլոր հարցերի,

Կանոնը մեկն է. իրենք են հուշում,

Թե երբ մայր մտնի արևն իր մուտքում:

 

Ինչ քամիներ են պտտվում օդում,

Որ մարդկանց կյանքը դարձել է դժոխք,

Ցավ…, սով,… փոթորիկ… ոչ ոք չի զգում,

Մարդը դարձել է անհոգի կմախք:

 

Ագահությունը սև դևի նման,

Ոմանց դարձրել է կույր ու անհոգի,

Ամայացրել է և միտք, և ոգի,

Արդ, ուղղորդում է նրանց սատանան:

 

Ամայացվել է դաշտն արժեքների,

Իսպառ չեն գործում օրենք և կանոն,

Ի±նչ է լինելու վիճակը երկրի,

Եթե չսթափվենք ու գործենք զգոն:

 

Շուրջը քաոս է, արժեքներ չկան,

Լրիվ դժոխք է այսօր մեր կյանքը,

Անգամ չի զսպում դիերի հոսքը,

Կիրքը դարձել է իշխող ուրվական:

 

Տեր իմ, խոնարհ է այս ժողովուրդը,

Արդ, որբացել է, չունի պահապան,

Հույսը չվել է թռչունների հետ,

Նրան հսկում է չարն ու սատանան:

 

Մեր արժեքների հսկա բանակը,

Դարձել է թիրախ խուժանի զենքին,

Արժեզրկվում է եղած որակը,

Իսկ, ի±նչ ենք թողնում մենք հայրենիքին:

 

Արժեքների սով, ավերված երկիր,

Մի բուռ ժողովուրդ…, փոքրիկ մի տարածք,

Մի քանի իշխան ու բազում ջրկիր,

Բոլորի դեմքին լոկ խամրած հայացք:

 

Այսօր չի գործում և ոչ մի կանոն,

Վերջին շնչում են և հույս, և հավատ,

Մարդկանց քայլերը՝ լոկ պարականոն,

Արժեքները մեզ լքում են հավետ:

 

Դժոխք է սուրում երկնակամարում,

Եվ անհուսության սերմեր շաղ տալիս,

Բյուրավոր մարդկանց ծով վիշտ պարգևում,

Անզորությունից մայրերն են լալիս:

 

Դարձյալ թույներ են բազմանում օդում,

Եվ փոշիացած նստում մեր հոգում,

Եղած դաշտերը լափում, ավերում,

Գալիք հույսերը վերջնական թաղում:

 

Այս ու±ր ենք տանում մեր սուրբ երկիրը,

Դեպի կործանում, թե± բարգավաճում,

Թե±, այն թողնում ենք բախտի սլաքին,

Որ մեզ ափ հանի մի անմարդ կղզում:

 

Մարդիկ ոտքի տակ չունեն հենարան,

Խզվել է արդեն կապը կյանքի հետ,

Շատերը նույնիսկ չունեն կացարան,

Նրանց թույլ քամին կտանի անհետ:

 

Կյանքի հետ կապող արժեքներ չկան,

Ողջը այրել են, մոխրացրել անհետ,

Կարծես երկրի տակ դրված է ական,

Որի պայթյունից կկորչենք հավետ:

 

 

Խառնարանի է վերածվել կյանքը,

Եվ ամեն մեկը մի երգ է երգում,

Մարդիկ կորցրել են մեծ հավատամքը,

Երկիրն է գնում դեպի կործանում:

 

Կարծես կողպված է հույսը փրկության,

Մեզ ցույց են տալիս դուռն ստրկության,

Դարձյալ զարկում են սրտին հայության,

Եվ թողնում ճամփան հուսահատության:

 

Ի±նչ ենք ժառանգել…, ի±նչ ենք թողնելու,

Մատաղ սերնդին՝ դյուցազուն ազգի,

Որ հնար լինի առաջ շարժվելու,

Հաղթող ազգերի շարքին դասվելու:

 

Սա է մեր խաչը, այն պետք է կրենք,

Երկիրն ամրացնենք և առաջ տանենք,

Որ աշխարհ եկած ցանկացած երկիր,

Մեզ հետ վարվի լոկ որպես գործընկեր…

 

Անանիա Մաղաքյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930