Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Ժորա Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ 2014 թ. ընթացքում իր նախկին կնոջ` 1988 թ. ծնված Թեհմինե Մ-ի, նրա մոր` 1969 թ. ծնված Սուսաննա Բ.-ի, կնոջ եղբայրներ` 1987 թ. ծնված Վարդան Մ.-ի և 1995 թ. ծնված Էդմոնդ Չ.-ի հետ Աբովյան-Արզնի խճուղու վրա գտնվող շինությունից գողացել են էլեկտրական շարժիչներ և 200 լ տարողությամբ 3 տարա:
Վնասի չափը պարզվում է:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Թեհմինե Մ-ն և Վարդան Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուսաննա Բ.-ին, Էդմոնդ Չ.-ին, ինչպես և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն