Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Շմայսն իր հայտնի պոզայով կանգնի Քիմ Քարդաշյանի կողքին… «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 09,2015 11:53

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ցանկություն է հայտնել Քիմ Քարդաշյանին անպայման բերել խորհրդարան, ու դա բացատրել է այսպես. «Զբաղեցնենք, էլի, մի քանի օր այստեղ է լինելու, պետք է այնպես անել, որ չձանձրանա»։

«ՉԻ» – Որքանով մեզ հայտնի է՝ Քիմ Քարդաշյանի աշխատանքային օրակարգում «այցելություն կրկես» նախատեսված չէ, բայց Լեւոն Մարտիրոսյանի առաջարկն այնուամենայնիվ հետաքրքիր է։ Ավելին՝ դա առողջ մրցակցություն կստեղծի խորհրդարանում։ Եթե Շմայսն իր հայտնի պոզայով կանգնի Քիմ Քարդաշյանի կողքին՝ դեռ հարց է, թե ում ֆիգուրը կճանաչվի առավել բացառիկ։

Էլ չենք խոսում այն մասին, որ ԱԺ այդ նիստի հեռարձակումը դիտումների քանակի ռեկորդներ կսահմանի։ Վտանգն ընդամենը այն է, որ հազարավոր մարդիկ կզանգահարեն ԱԻՆ ու կտեղեկացնեն, որ ԱԺ շենքում բոմբ կա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930