Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականի կարիքավորը. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 09,2015 11:42

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ունեցվածքը 2014-ին ավելացել է մոտ 700 հազար դոլարով։ Ընդ որում` նա այդ 700 հազարից 600 հազարը չորս տարբեր աղբյուրներից ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն։

«ՉԻ» – Հայաստանն իսկապես երկիր-դրախտավայր է, որտեղ բոլորն անսահման բարի են, առատաձեռն եւ միշտ պատրաստ՝ օգնելու կարիքավորներին։ Դե իհարկե, եթե մարդն աշխատում է որպես նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար՝ անպայման օգնության կարիք կունենա։ Մեկը սննդամթերքով կօգնի, մի ուրիշը՝ հագուստով ու կոշիկով, երրորդը՝ մի քանի հարյուր հազար դոլարով…

Եվ ընդհանրապես՝ եթե վերահսկողական ծառայության ղեկավարը որեւէ ոլորտ է վերահսկում, եւ այդ ոլորտի պատասխանատուները հենց այնպես՝ որպես բարի կամքի արտահայտություն, նրան 600 հազար դոլար են նվիրում, ի՞նչ վատ բան կա դրանում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930