Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը վստահ է, որ Քարդաշյանի պես «նվերը պետք է մաքսիմալ ճիշտ օգտագործել». «Ուզում եք, թե ոչ, Քարդաշյանը շատ հայտնի է, նրա «Ինստագրամ»-ի մի քանի ֆոտոն ավելի մեծ գործ կանի, քան տասնյակ միջոցառումներ։ Լավ կլիներ՝ նրան Գառնի-Գեղարդ տանեին, բարձր մակարդակով ընդունեին»,- համոզված է բլոգերը։
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Քարդաշյանի միջոցով կարելի է լուրջ թեմաներ շահարկել. «Ֆանտաստիկ կլիներ, եթե նա ժամանակ ունենար ու գնար Արցախ, կընկներ Ադրբեջանի սեւ ցուցակի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ Քարդաշյանը կարող է օգտակար լինել մեր երկրի բրենդինգի եւ տուրիզմի զարգացման համար եւս։
Նա նաեւ նշեց, որ Քարդաշյանի ամուսնուն՝ համաշխարհային ճանաչում վայելող ռեփեր Քանյե Ուեսթին էլ կարելի է «տեղին օգտագործել»:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում