Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին կրկնակի ցմահ ազատազրկում է սպառնում. 1in.am

Ապրիլ 09,2015 11:20

Երեկ դատարանը երկարաձգել է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացրած՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Վարույթի ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն խստացրել և կոնկրետացրել է նրան ավելի վաղ առաջադրված մեղադրանքները, հայտնում է «Կոմերսանտը»: Դրա միայն երկու կետով Պերմյակովին ցմահ ազատազրկում է սպառնում:

5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որտեղ ծառայել է Պերմյակովը: «Կոմերսանտի» տեղեկությամբ՝ արտագնա նիստի անցկացման հարցում պնդել է հետաքննությունը, որը մտավախություն ունի, որ Պերմյակովին Երևան (որտեղ դատարանն է) տեղափոխելու ժամանակ նրա զոհերի հարազատները կարող են փորձել հաշվեհարդար տեսնել նրանից: Դատական նիստի արդյունքում դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, երկարաձգել է Պերմյակովի խափանման միջոցը:

Միաժամանակ, «Կոմերսանտի» տեղեկությամբ, հետաքննությունը խստացրել և կոնկրետացրել է Պերմյակովին առաջադրված մեղադրանքը: Սկզբում ռազմական հետաքննությունը նրան մեղադրել է Ռուսաստանի ՔՕ 2-րդ մասի 105-րդ հոդվածի «ա» կետով և 2-րդ մասի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև դասալքություն իրեն վստահված զենքով): Հիմա 105-րդ հոդվածին հետաքննությունն ավելացրել է հանցագործին հայտնի անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն: Պերմայկովին նաև զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226):

 Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930