«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ ( խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետ՝ պարզելու համար նրա տեսակետը ազատամարտիկ Ժիրայր Սէֆիյյանի ձերբակալության ու, ընդհանրապես, «Հիմնադիր խորհրդարանի» վարած քաղաքականության մասին։
– Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք Հայաստանի հեղինակությանը վնասող խժդժություններ չեն իրականացնելու ապրիլի 24-ին…
– Էսօր մեր երկիրը պատերազմի մեջ է, ու Դուք էլ շեշտում եք, որ ինքը կռված տղա ա… Էսօր սահմանի վրա զինվորներ են զոհվում, որովհետեւ մեր թշնամին ամեն օր կրակում է, Դուք ճի՞շտ եք համարում, որ էս պահին, էս պատերազմական դրությունում տենց բաներ հայտարարեն, դավադրական կոչեր անեն։ Իսկ Դուք ճի՞շտ եք համարում, որ մեր երկրի ներսում տենց լարված վիճակ լինի, Դուք տեսնում եք, որ սահմանի վրա լարվածա, կրակումա թշնամին, հիմա էլ մենք ներսից պաշտպանվե՞նք։ Երեւի ինքը նպատակ ունի Ղարաբաղը հեշտ հետ տալու, կարո՞ղ է դա է ուզում, բայց ես դա չեմ ընդունում։ Իսկ եթե ինքն իրեն կռված տղայա համարում, ես չեմ ընդունում, որ նա կարող է էդ քայլին գնալ, իսկ եթե էդ քայլին գնացել է, ուրեմն ես դա դավաճանություն եմ համարում։
Կրկնում եմ՝ էսօր սահմանին զինվոր է զոհվում, իսկ ինքը հեղափոխության, հեղաշրջման կոչեր է անում։ Չեմ ընդունում դա միանշանակ։ Ժիրիկը կլինի, Պողոսը կլինի, հաստատ ավելի վատ վիճակում է լինելու, եթե Հայաստանում ուզենան հեղաշրջման կոչեր անել:
Կարդացեք նաև
– Բայց ինչքան կարելի է երկրում առկա բոլոր խնդիրներն արդարացնել պատերազմական վիճակով, «Հիմնադիր խորհրդարան»-ը՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ, ընդամենն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից։
– Ինքը շատ փոքրա, նախ որ դժգոհ լինի, երկրորդն էլ՝զգուշացնում եմ, որ իրավունք չունի նա նման քայլերի գնալու, մենք ազգովի պատրաստվում ենք ապրիլի 24-ին, միանշանակ, եթե ինքն ուզում է դա խաթարի, դա ես դավաճանություն եմ համարում։ Բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ, կլինի Ժիրոն, թե ով ուզումա լինի։ Եթե երկրին վնասող բաներ են անում, իրենք պատժվելու են օրենքով:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում