Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանի եղբայրը նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր մեխանիկ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 09,2015 10:56

«ՀԺ»-ի տեղեկություններով, ԱԺ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբայր Գագիկ Այվազյանն օրերս նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր մեխանիկ։

Սա, թերեւս, փոխհատուցումն է այն աշխատանքի, որ շուրջ 1 տարի կատարեց գազային ժամանակավոր հանձնաժողովը, իսկ Վարդան Այվազյանն արդեն 2 օր է ԱԺ ամբիոնից փորձում է «սվաղել» «Գազպրոմ Արմենիայի» այն բոլոր գործարքները, որ պատգամավորները որակեցին թալան, հանցագործություն։

Երեկ, երբ «Գազպրոմ Արմենիայի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանին հարցրեցինք ճի՞շտ է, որ Վ. Այվազյանի եղբայրն օրերս նշանակվել է ընկերության գլխավոր մեխանիկ, նա պատասխանեց. «Ձեր տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Մեր գլխավոր մեխանիկն աշխատում է իր տեղում, նոր մարդ չենք ընդունել, մենք չգիտենք՝ ո՞վ է Վարդան Այվազյանի եղբայրը»։ Հարցին ո՞վ է այս պահին գլխ. մեխանիկը, Սարդարյանը պատասխանեց. «Կոլյա Ավանեսովը»։ Այսքանը՝ պաշտոնապես։ Իսկ երբ ոչ պաշտոնապես, որպես ՀՀ քաղաքացի, զանգահարեցինք «Գազպրոմ Արմենիա», բոլորովին այլ բան պարզվեց։ Մեր զրույցն ընկերության աշխատակցի հետ ներկայացնում ենք ստորեւ (այն, ի դեպ, ձայնագրված է):

 – Ձեր գլխավոր մեխանիկի հետ ինչպե՞ս կարող եմ խոսել։ Եվ անունը կասե՞ք։

– Ո՞վ է խոսում։

– Քաղաքացի։

– Ճիշտն ասած, մեզ մոտ փոփոխություն է, հին գլխավոր մեխանիկն ազատվել է, նորի հրամանը դեռ չկա, ի՞նչ խնդիր է, ասեք, միգուցե ես կարողանամ օգնել։

– Լավ, ես կփորձեմ ինքս գտնել եթե չեք ասում։

– Դա գաղտնիք չէ, ուղղակի իմ համար հարց է՝ ինչու դուք չեք ներկայանում։ Հնի անուն-ազգանունը՝ Նիկոլայ Ավանեսով է։ Նորի հրամանը դեռ չունենք, ես չեմ կարող ասել ով կլինի, ով չի լինի։

– Նորի անունը կարծես թե Այվազյան Գագիկ է:

– Դեռ չունենք, հրաման չկա։ Դուք չգիտեմ ինչ ուղիներով ճշտել եք, ասում եք, ես չգիտեմ՝ ով կլինի։

 

Տեղեկացնենք, որ Գ.Այվազյանը նախկինում աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Նա եղել է Չարենցավանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Կադաստրից, սակայն, երեկ մեզ հայտնեցին, որ Այվազյանն այլևս իրենց մոտ չի աշխատում։ Ավելին՝ երբ զանգեցինք Չարենցավանի, իսկ հետո նաեւ Հրազդանի ստորաբաժանումներ, մեզ հայտնեցին, որ Գ.Այվազյանը, իրենց տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիա» է տեղափոխվել:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930