Քիմ Քարդաշյանի այցելության կապակցությամբ սոցիալական ցանցերում տարբեր քննարկումներ են ընթանում, եւ քիչ չեն հեգնական, նյարդային, ջղագրգիռ արձագանքները։ Ոմանք հիշում են, որ նա հայ կնոջը հարիր կերպար չէ, թե բա խի՞ ինքը Հայաստանում չի ապրում, թե բա ո՞վ է ինքը ընդհանրապես։
Յուրաքանչյուրն իր կարծիքն ունենալու իրավունք ունի, բայց միանշանակ է, որ այս կինը արժանի է մեծագույն հարգանքի, որովհետև նա սեփական խարիզմայի շնորհիվ կարողացել է դառնալ համաշխարհային շոու բիզնեսի թոփ դեմքերից մեկը։ Նա մի մարդ է, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում դարձել է մեգաաստղ, ընդ որում՝ ոչ երգում է, ոչ պարում, ոչ մարզիկ է, ոչ լրագրող։ Նա ուղղակի՝ Քիմ Քարդաշյանն է:
Զարմանալի էր, որ նույնիսկ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ հեգնական ու նյարդային էին արձագանքել Քիմի այցին՝ թերեւս խանդելով նրան՝ հայ հանրության այդքան մեծ ուշադրությանն արժանանալու համար։ Բայց սա մի խասիաթ է, որը մենք, ի վերջո, պիտի հաղթահարենք եւ կարողանանք արժանին մատուցել մարդկանց նվաճումներին, աշխատասիրությանը, խելքին, ճանաչմանը։ Կարճ ասած բարով ես եկել, Քի՛մ, սա քո պապերի հայրենիքն է, քո՛հայրենիքը։ Հույս ունենք, դու կսիրես այն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև