Այս օրերին Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան հայտնվել է ոչ միայն տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ ստվերում թողնելով վերջին քաղաքական ձերբակալություններն ու ապրիլքսանչորսյան բուն միջոցառումները, այլեւ մեծ լուսաբանում է գտել համաշխարհային մամուլի էջերում, որոնք գրեթե ժամ առ ժամ հետեւում եւ թարմացնում են ամերիկյան աստղի ընտանիքի տեղաշարժերը։
Ապրիլի 24-ի նախօրեին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, Քարդաշյանի անունն արդեն ներկայացվում է ոչ թե շոուբիզնեսային, այլ քաղաքական ենթատեքստով։
Օրինակ, eurasianet.org-ը «Քարդաշյանը, Պուտինը եւ Քլունին գալիս են Հայաստան» վերնագրով նյութում գրում է, որ Պուտինն ու Քարդաշյանը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների Հայաստանի «վիպ» հյուրերն են, ապա նկատում, որ դաժան մրցակցության պայմաններում, երբ արքայազն Չարլզն ու Հարրին գնալու են Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին, Քարդաշյանի ներկայությունը մեծապես կօգնի Հայաստանին եւ արդյունավետ «փիառ» զենք կծառայի, որի ազդեցությունը, սակայն, դժվար է կանխատեսել, քանի որ, հղում անելով BBC-ին, Քարդաշյանին միաժամանակ սիրում եւ ատում են Հայաստանում:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում