Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ կսպանեմ դատախազին, կսպանեմ քննիչին, ինձ էլ թող ազատ արձակեն». «Հրապարակ»

Ապրիլ 09,2015 10:23

«Այդ դեպքում ես էլ կսպանեմ դատախազին, կսպանեմ քննիչին, կսպանեմ հանձնաժողովին, ինձ էլ թող ազատ արձակեն, ի՞նչ է եղել որ։ Եթե նրանց կարելի է, ինձ էլ կարելի է»,- ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը, միայն մի բառով է նկարագրում իրենց վիճակը՝ ցնցված. «Փաստորեն, մեզ սյուրպրիզ արեցին, աստծո հայտնության օրը հայտնեցին, որ մարդասպաններն ազատ են արձակվել։ Ինձ բնակիչները զանգեցին եւ հայտնեցին, որ նրանք տուն բարձրացան, պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը։ Ի՞նչ եք կարծում, երբ այդ մարդն ինձ դեմ-հանդիման դուրս եկավ, ի՞նչ քայլ ես կարող եմ կատարել։ Այսօր այդ դատախազը, քննիչը, հանձնաժողովը ստիպում են ինձ եղեռնի 100-ամյակի առթիվ Հայաստանում եղեռն կազմակերպել՝ նռնակ գցեմ նրանց բնակարանում, կամ, ավտոմեքենայի մեջ լինեն, նռնակը նետեմ ավտոմեքենա, այսինքն՝ հրահրում են, նրանք են ինձ հրահրում։ Ես հանգիստ մտածում էի, որ արդարադատությունը պետք Է հաղթի»։

Անցած տարի Նոր Նորքի 7-րդ զանգվածում ազատամարտիկ Վարդան Թումանյանին (ով մի քանի օր հետո հիվանդանոցում մահացավ) ծեծի ենթարկած «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը եւ նրա քրոջ որդի Սարգիս Ղուկասյանը մի քանի օր առաջ ազատ են արձակվել:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930