Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ. «Ով Արմեն Բադալյանին հանել է մեջլիս, զուր եւ ապարդյուն ռեսուրս է վատնում»

Ապրիլ 09,2015 09:16

«Առավոտի» հարցին պատասխանում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

– Պարոն Բաբայան, ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ԲՀԿ-ն համարեց ՀՀԿ-2, եւ հայտարարեց, որ կուսակցությունը չուներ գաղափարախոսություն, քանզի կուսակցության գաղափարախոսությունը միայն Գագիկ Ծառուկյանն էր։ Համաձա՞յն եք այդ գնահատականին։

– Ինչպե՞ս կարելի է համաձայն լինել նման հակաքաղաքագիտական մտքի հետ։ Մենք, իհարկե, որոշել էինք չարձագանքել հայտնի չէ թե ինչ տեխնոլոգ, կամ՝ երեւի թե խիստ հայտնի է թե ինչի եւ ում տեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ի մասով այս աննախադեպ ակտիվությանը, երբ վերջինս, ավտոպիլոտը միացրած, ստախանովյան էնտուզիազմով նույն բառերն է կրկնում հայաստանյան բոլոր հնարավոր լրատվամիջոցներով։ Մեզ համար, իհարկե, պարզ է, թե՞ որտեղ է այդ ավտոպիլոտի կոճակը, որը ստիպում է սույն «տեխնոլոգին» իր քսերոքս արած մտքերը տարածել՝ փորձելով կատարել իր կոճակատերերի հանձնարարականը։ Սակայն ապարդյուն փորձեր։

Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ոչնչացման, ՀՀԿ-2 , կամ նման կարգի ձեւակերպումներին, ապա մենք բացարձակապես հանգիստ ենք վերաբերում նման փորձագետների համառ ջանքերին տարածելու իրենց թելադրված մտքերը, քանզի դրանք սնանկ են ու անհեթեթ։ Եվ ով Արմեն Բադալյանին հանել է մեջլիս, զուր եւ ապարդյուն ռեսուրս է վատնում։

Մենք հրաշալի տեղեկացված ենք, թե ինչո՞ւ էր նախկինում, օրինակ, նույն այդ փորձագետը, կամ տարբեր մեկանձանի կուսակցությունների կուսակցապետեր առավոտից երեկո գովերգում ԲՀԿ-ին, իսկ հիմա որոշել են անձնազոհաբար քննադատել։ Թույլ տվեք այս պահին առավել փակագծեր չբացել։

Իհարկե, շատերն էին ցանկանում ԲՀԿ-ն տեսնել կազմաքանդված եւ պարտված, եւ քանի որ նրանց եւ ի դեպ՝ ոչ մեկ կենտրոնից ուղղորդվող այդ սցենարները չեն իրականացել, եւ ԲՀԿ-ն ինչպես կար, այնպես էլ մնում է երկրի հիմնական քաղաքական դերակատարներից մեկը, պարտված մարդկանց այդ խումբը անցել է ահա նման «փորձագետներին» մարտի հանելուն։ Առավել զվարճալի տեսարան, քան հետեւել, թե ինչպես են ոմանք նույն միտքը պատճենահանած տարածում բոլոր լրատվամիջոցներում, հավատացեք, չկա։

Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա Ծառուկյանը ԲՀԿ հիմնադիրն է, եւ մենք բոլորս մեծագույն հարգանք ունենք Ծառուկյանի հանդեպ։ Սա ասում եմ որպես հետգրություն, եթե տարբեր «սոուսներ» եփող «փորձագետներ», եւ նրանց հավասարեցված անձինք փորձեն իրենց նպատակներին հասնելու համար հիմա էլ այլ սցենարներ մտմտալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Միքայել says:

    Ով է Արմեն Բադալյանը , ես նման քաղ տեխնոլոգի մասին նույնիսկ չեմ լսել:
    Այս մարդը ուղակի իրավունք չունի հավակնի քաղաքագիտական վելուցություններ անի: Նրա կողմից հնչեցված այն միտքը , որ ԲՀԿ գաղափարախոսությունը դա Գագիկ Ծառուկյանն է չի տեղավորվում որևէ հարթության մեջ: Նման մարդու ոչ մի իրեն հարգող լրատվամիջոց չպետք է հարթակ տրամադրի նման դիլետանտին:

  2. Արմեն says:

    ԲՀԿ-ի հաշվին ինքնահաստատվել ցանկացողների հերթը չի սպառվում, ավելին՝ ոմանք անգամ վերջին շապիկը պատառոտելու գնով խելակորույս փորձում են աչքի ընկնել երբեմնի երկրային բարեկեցությունը վերադարձնելու հույսով։ Նմանատիպ «փողին մուննաթ» քաղտեխնոլոգներ Հայաստանում շատ կան, ում մտքի գոհարիկների հետագիծն ու նպատակները հանրությանը ծանոթ են շատ վաղուց։

  3. Ղուկաս Գրիգորյան says:

    Համաձայն եմ ֆեյսբուքյան մի օգտատերի հետ, որը, արձագանքելով Արմեն Բադալյանի հայտարարություններին, ասել էր, թե դա նույն բանն է, որ ասես դեմոկրատական կուսակցության գաղափարախոսությունը Օբաման է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930